«Երևանը կարդում է» գրական երաժշտական միջոցառումը՝ Շառլ Ազնավուրի հրապարակում (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը փետրվարի 21-ին և 22-ին բոլոր մեծերին և փոքրերին հրավիրում է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ «Երևանը կարդում է» գրական երաժշտական միջոցառմանը։ Փետրվարի 21-ից հրապարակում կգործի գրքերի տոնավաճառ, փետրվարի 22-ին տոնավաճառին զուգահեռ կկայանա համերգ, որտեղ ելույթ կունենան «Կաթիլ» Սոնա Գյուլխասյան- Ռաֆաել Պետրոսյան «Ջազ քնեքշն» «Նեմրա» խմբերը։ Միջոցառման շրջանակում կկազմակերպվեն պանելային քննարկումներ, կգործի նաև ընթերցանության անկյուն, որտեղ ժամանակակից և դասական հեղինակների ստեղծագործություններ կկարդան հայտնի և տաղանդավոր դերասաններ և արտիստներ։ Փոքրիկների համար կգործեն խամաճիկների շարժական թատրոնը, հեքիաթների ընթերցանության անկյուն, վարպետաց դասեր և ինտերակտիվ խաղեր։ Առանձին տաղավարներում ներկայացված են լինելու բազմաթիվ հրատարակչություններ, որոնց գրքերը հասանելի կլինեն մինչև երեսուն տոկոս զեղչով:

Կիսվել սոց․ ցանցերում