Մարտի 2-ին՝ ժամը 00:29-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հոռոմ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի մոտ 107-րդ կմ-ին «Hyundai» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և բռնկվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպտալացվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:52-ին, մարվել՝ 01:00-ին: Այրվել է ավտոմեքենան:
Հրդեհ՝ ավտոմեքենայում. վարորդը հոսպտալացվել է
