Եմենի և Ջիբութիի ջրերում ներգшղթյալների տեղափոխող նավեր են շրջվել. զпհեր և վիրшվորներ կան

Եմենի և Ջիբութիի ջրերում Աֆրիկայից ներգաղթյալների տեղափոխող չորս նավ է շրջվել:

Ինչպես հայտնում է ՄԱԿ-ի միգրացիոն գործակալությունը, հայտնի է 2 զոհի մասին, ևս 186-ը անհետ կորել է։

Մարտի 6-ի երեկոյան Եմենի մոտ երկու նավ է խորտակվել: Անձնակազմի երկու անդամները փրկվել են, սակայն 181 միգրանտ և եմենցի անձնակազմի հինգ անդամ անհետ կորած են: Ուժեղ քամիների պատճառով ևս երկու նավակ շրջվել է Ջիբութիի մոտ:

Եմեն հասնելու համար մաքսանենգները միգրանտներին տեղափոխում են հաճախ վտանգավոր, գերծանրաբեռնված նավերով Կարմիր ծովով կամ Ադենի ծոցով:Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ վերջին տասնամյակում առնվազն 2082 միգրանտ է անհետացել այս ուղին հատելու ընթացքում, որոնցից 693-ը, ինչպես հայտնի է, խեղդվել են:

Կիսվել սոց․ ցանցերում