Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի նախկին աշխատակից Թոնի Սաքսոնը դատական հայց է ներկայացրել արտիստի դեմ։ Այս մասին հաղորդում է NBC News-ը։
Հայցում ասվում է, որ Սաքսոնն աշխատել է ռեփերի Մալիբուի տանը ծանր պայմաններում և սխալմամբ հեռացվել է աշխատանքից «վտանգավոր պահանջները» չկատարելու համար:
«Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի նախկին նախագծի մենեջերն ու Ye-ի կարողության խնամակալը ասել է, որ իրեն աշխատանքից ազատել են այն բանից հետո, երբ նա հրաժարվել է հանել Մալիբուի իր տան բոլոր պատուհանները և ապամոնտաժել էլեկտրականությունը»,- վկայակոչվում է NBC News-ի հրապարակած դատական փաստաթղթում:
Նախնական տվյալներով՝ Ուեսթի նախկին աշխատակիցը, ով դեռ աշխատում էր նրա մոտ՝ որպես անվտանգության աշխատակից և հաստատության խնամակալ, պետք է տունը բերեր «1910-ականների ռումբերի ապաստարանի տեսքի»։ Մասնավորապես, նախատեսվում էր ապամոնտաժել պատուհանները, սանտեխնիկան և էլեկտրականությունը, ինչպես նաև աստիճանները փոխարինել սլայդներով։
Ըստ Թոնի Սաքսոնի՝ աշխատանքային պայմանները «սարսափելի» էին։ Այսպիսով, տղամարդը վնասել է պարանոցն ու մեջքը, և ամբողջ վերանորոգման ընթացքում ապրել է Քանյե Ուեսթի տանը։ Հայցվորը հավելել է, որ ռեփերը վռնդել է իրեն, երբ Սաքսոնը հրաժարվել է էլեկտրաէներգիայի գեներատորները տուն տեղափոխել, քանի որ դա կարող էր ավելի վնասել նրա առողջությանը։
«Սաքսոնը, ով աշխատել է Ye-ի մոտ երկու ամիս, պնդել է, որ ռեփերը խոստացել է իրեն շաբաթական $20,000 վճարել, բայց կատարել է ընդամենը երկու վճար՝ մեկը Սաքսոնի շաբաթական աշխատավարձը ծածկելու համար, իսկ մյուսը՝ նախագծի բյուջեն»,- հաղորդում է NBC News-ը։ .
Sky News հեռուստաալիքի տվյալներով՝ նախկին մենեջերը 1 միլիոն դոլարի հայց է ներկայացրել՝ նշելով, թե որքան է իրեն պարտք ամերիկացի ռեփերը։
