Երևանյան հանրային տրանսպորտում մեկնարկել է միասնական տոմսային համակարգի ներդրման հիմնական ծրագիրը (տեսանյութ)

Երևանյան հանրային տրանսպորտում մեկնարկել է միասնական տոմսային համակարգի ներդրման հիմնական ծրագիրը:

Առաջիկա մեկ ամսում ամբողջապես կավարտվի «MAN» ավտոբուսների կահավորումը, այնուհետև՝ տոմսային միասնական համակարգ կներդրվի տրոլեյբուսներում ու մետրոպոլիտենում: Մինչև տարեվերջ էլ՝ գործընթացը կավարտվի ներկրված մյուս բոլոր ավտոբուսներում:

Կլինեն թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, մշտական օգտագործման ավտոբուսային քարտեր, բանկային քարտեր ու բջջային հավելված:

Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում