Կյանքից հեռացել է Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղադրված մի շարք քանդակների հեղինակը

91 տարեկանում կյանքից հեռացել է կոլումբացի արվեստագետ Ֆերնանդո Բոտերոն։
Բոտերոն 20-րդ դարի ականավոր արվեստագետներից էր՝ հայտնի չափազանցված պատկերման իր ինքնատիպ ոճով։
Նրա երեք հայտնի քանդակ` «Կատուն», «Հռոմեացի զինվորը» և «Ծխող կինը» ցուցադրված են Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Ի դեպ՝ «Կատուն» մեր պարտեզի ամենաառաջին բնակիչն է։
Կիսվել սոց․ ցանցերում