Հոլիվուդյան աստղ Էմբեր Հարդը երկվորյակների մայր է դարձել. երկրպագուները կասկածում են՝ հայրն Իլпն Մшսկն է

Հոլիվուդյան դերասանուհի Էմբեր Հարդը, որը նախկինում ամուսնացած է եղել կինոաստղ Ջոնի Դեփի հետ, ինչպես նաև սիրային հարաբերությունների մեջ միլիարդատեր Իլոն Մասկի հետ, հայտարարել է երկվորյակների ծննդյան մասին։ Աստղն ուրախալի լուրով կիսվել է իր ֆոտոբլոգում՝ հրապարակելով իր նորածին երեխաների մասնակցությամբ լուսանկար։

Ինչպես նշում է Daily Mail-ը, որոշ երկրպագուներ ենթադրել են, որ երեխաների հայրը կարող է Մասկը լինել: Այս ենթադրությունների համար հիմք է ծառայել Հարդ ընտանիքի ընկերների մեկի հայտարարություն  այն մասին, որ Հարդն ու Մասկը միասին եղած ժամանակ սաղմեր են սառեցրել:

Հարդի խոսքով՝ երկրորդ անգամ մայր է դարձել մայիսի 11-ին՝ խորհրդանշական տոնին՝ Մայրերի օրը: Նա նաև հայտնել է փոքրիկների անունները՝ որդուն անվանել է Օուշեն, իսկ դստերը՝ Ագնես։ Դերասանուհին որոշել է չբացահայտել, թե ով է երեխաների հայրը, ինչպես դա եղել է ավագ դստեր՝ Ունայի դեպքում, որը չորս տարի առաջ ծնվել էր փոխնակ մոր միջոցով։

«Մայրերի օրը 2025 թվականը հավերժ դաջված կմնա իմ հիշողության մեջ: Այս տարի ես լցված եմ անհուն ուրախությամբ, քանի որ նշում եմ այն ​​ընտանիքի ծնունդը, որի մասին երազել և հանուն որի աշխատել եմ տարիներ շարունակ»,- գրել է Հարդը։

Դերասանուհին խոստովանել է, որ երկվորյակների ծնունդ տանող ճանապարհը հեշտ չի եղել։

Կիսվել սոց․ ցանցերում