Ցավով եմ հայտնում այն մտահոգող փաստը, որ 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ՝ ինը երկար ամիսներ շարունակ, Ադրբեջшնը շրջшփшկման է ենթարկել 120․000 էթ նիկ հայերի՝ զրկելով նրանց կենսական անհրաժեշտութան սնունդից․ Հասմիկ Հակոբյան

Վիետնամում՝ Հանոյում, անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների գլոբալ համաժողովին աշխարհի 179 երկրների խորհրդարանականներին եմ ներկայացրել Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը. ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

«Մենք՝ որպես երիտասարդ խորհրդարանականներ, հավաքվել ենք՝ մասնակցելու քննարկումների, որոնք կարևոր նշանակություն ունեն մեզնից յուրաքանչյուրի համար:

Ներկայում մարդկային արարումները խորապես ձևավորվում են թվային վերափոխման և նորարարության միջոցների շնորհիվ՝ դրանք անփոխարինելի դարձնելով մեր առօրյա կյանքում և մասնագիտական ոլորտում: Այս նստաշրջանին մասնակցելով՝ մենք ուշադրությունն ուղղում ենք մշակութային բազմազանության խթանման կարևորագույն թեմային՝ որպես կայուն զարգացման հիմքում ընկած հիմնարար հենասյունի:

Այսօր մշակութային բազմազանության իրացումը մնում է դժվարհասանելի նպատակ բազմաթիվ տարածաշրջաններում, մասնավորապես՝ հակամարտությունների գոտիներում։ Դրա օրինակներից մեկն է Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտությունը, որտեղ բնակչությունը զրկված է կրթության հիմնարար իրավունքից։ Հետևաբար, հրամայական է, որ մենք ընդգծենք բոլորի համար կրթության համընդհանուր հասանելիության ապահովման կարևորությունը, նույնիսկ նման դժվարին հանգամանքներում:

Covid-19-ից հետո ավելի ու ավելի դժվար է դարձել կրթությունը պատկերացնել առանց թվային տեխնոլոգիաների ինտեգրման։
Ցավոք, իրադրությունն ավելի է սրվում Ղարաբաղում բնակվող 20․000 սովորողների համար, որտեղ նրանց հասանելիությունը այս կարևոր թվային ռեսուրսներին սահմանափակված է Ադրբեջանի կողմից։

Ցավով եմ հայտնում այն մտահոգող փաստը, որ 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ՝ ինը երկար ամիսներ շարունակ, Ադրբեջանը շրջափակման է ենթարկել 120․000 էթնիկ հայերի՝ զրկելով նրանց կենսական անհրաժեշտութան սնունդից, առաջին անհրաժեշտության դեղորայքից և վառելիքից։ Ավելին, այդ մարդիկ դիմանում են գազի, էլեկտրաէներգիայի և ինտերնետ ծառայությունների պարբերական ընդհատմանը։ Այս իրավիճակը ոչ միայն կրթության իրավունքի լուրջ խախտում է, այլ նաև խաթարում է կայուն զարգացման և մշակութային բազմազանության սկզբունքները։

Թվային վերափոխման այս դարաշրջանում, երբ տեղեկատվությունը հասանելի է համընդհանուր մասշտաբով, հուսահատեցնող է ականատես լինել Լեռնային Ղարաբաղի երիտասարդության կայուն զարգացման խոչընդոտին:

Սա իրականություն է ժամանակակից աշխարհում, որը միջազգային ուշադրության, կարեկցանքի և հավաքական գործողությունների կոչ է անում՝ այս անարդարությունը շտկելու և տուժածների ապագան պաշտպանելու համար»:

Կիսվել սոց․ ցանցերում