Թրшմփը հայտարարել է, որ միայն ինքը կարող է կազմակերպել ուկրшինական ճգնաժամի կարգավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ կկարողանա արագ համաձայնության գալ Ռուսաստանի հետ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։

«Կարծում եմ՝ մենք կարող ենք դա արագ անել», – Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը՝ խոսելով Մոսկվայի հետ շփումների մասին։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ միայն ինքը կարող է լուծել այս խնդիրը։

«Կարծում եմ՝ միայն ես կարող եմ դա անել՝ հաշվի առնելով իմ զբաղեցրած պաշտոնը», – ասել է Թրամփը։

Միաժամանակ նա բարձր է գնահատել իր հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի աշխատանքը, ով բազմիցս կապ է հաստատել Ռուսաստանի ղեկավարության հետ։

«Սթիվը հիանալի աշխատանք է կատարել։ Դա դժվարին աշխատանք է», – ասել է Թրամփը։

Ամերիկացի առաջնորդը կրկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում ունենալու իր պատրաստակամության մասին։

«Մենք պետք է հանդիպենք։ Կարծում եմ՝ կարող ենք ամսաթիվ նշանակել», – շեշտել է Թրամփը։

Կիսվել սոց․ ցանցերում