Փաշինյանը մտադիր է Էրդпղանին հրավիրել Հայաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրելու է Հայաստան 2026-ին Երեւանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնում է  Ստամբուլի հայկական Ակոս թերթը:

Նշենք որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Ստամբուլում։ Այսօր երեկոյան Դոլմաբահչե պալատում տեղի կունենա Թուրքիայի նախագահի հետ հանդիպում։

Կիսվել սոց․ ցանցերում