ԱՄՆ ռшզմաօդային ուժերի B-2 S pirit ռմբшկոծիչները մեկնել են Մերձավոր Արևելք

ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-2 Spirit ռմբակոծիչները մեկնել են Մերձավոր Արևելք:

Հայտնում է «Military Observer»-ը, միաժամանակ չնշելով թե քանի ռմբակոծիչ է մեկնել:

Ըստ UK Defence Journal-ի, այս կործանիչները կարող են հագեցած լինել ստորգետնյա ամրացված կառույցները՝ բունկերները, ոչնչացնելու համար նախատեսված հատուկ ռումբերով։

Հենց դրանցով է, որ ԱՄՆ-ն հույս ունի ոչնչացնել Իրանի հիմնական միջուկային օբյեկտը՝ Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանը։ Այն թաքնված է լեռնաշղթայի խորքում, և անհնար է թափանցել այնտեղ Իսրայելի ունեցած զինամթերքով։

Հիշեցնենք, որ Spirit ռմբակոծիչների խումբը ներառում է 18 ինքնաթիռ, որոնցից յուրաքանչյուրն արժե 2.4 միլիարդ դոլար։

Կիսվել սոց․ ցանցերում