ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի բոլոր ստորգետնյա միջուկային օբյեկտները առավելագույն չափով վնասվել են ԱՄՆ զինված ուժերի կողմից իրականացված գործողության արդյունքում։ Այս մասին նա կիսվել է «Truth Social» հարթակում։
«Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Իրանի բոլոր միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են։ «Ոչնչացվել է» արտահայտությունը բացարձակապես ճշգրիտ է», — գրել է Թրամփը։
Պետության ղեկավարը հավելել է, որ ամենամեծ ավերածությունները գրանցվել են գետնի մակարդակից բավականին ցածր գտնվող օբյեկտներում։
