ԱՄՆ-ը նոր hшրված կհասցնի Իրшնին, եթե Թեհրшնը վերականգնի իր միջпւկային ծրագիրը. Թրшմփ

ԱՄՆ-ը նոր հարված կհասցնի Իրանին, եթե Թեհրանը վերականգնի իր միջուկային ծրագիրը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։

«Իհարկե»,-ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ —

«Բայց ես այլևս ստիպված չեմ լինի անհանգստանալ այդ մասին։ Այն անհետացավ երկար տարիներով, և այն վերականգնելը շատ դժվար կլինի, որովհետև ամեն ինչ ավերված է»,-ասել է Թրամփը:

 

Կիսվել սոց․ ցանցերում