Մեկնարկում է Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

Արդեն 14-րդ անգամ, հեղինակավոր կինոփառատոնի գլխավոր գործընկերը Viva-ն է

Հայաստանի մշակութային անցուդարձին, արդեն 22-րդ անգամ, յուրահատուկ շունչ կհաղորդի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Իրադարձություն, որն անկախ մշակույթից, կինոյի լեզվով կներկայացնի կյանքի փիլիսոփայությունը՝   հաճելի ժամանցը համադրելով հետաքրքիր քննարկումների հետ: Մեկ շաբաթ շարունակ՝ հուլիսի 13-20-ը, կցուցադրվեն մրցութային ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրների, այդ թվում ամենահեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի և այլ կինոփառատոններից: Արտերկից Երևան ժամանած հյուրերին, կարմիր գորգից մինչև կինոդահլիճ և դրանցի բացվող կինոպատուհան, հերթական փառատոնը կներկայանա նոր, հետաքրիր և բազմաբովանդակ շերտերով: Տեսանյութ

22-րդ «Ոսկե ծիրանի» պաշտոնական բացմանը մասնակցել են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, գործընկեր կազմակերպությունների ղեկավարներ, մշակույթի գործիչներ, փառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը, փառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կարեն Ավետիսյանը, արտերկրից ժամանած պատվավոր հյուրեր և այլք:

https://www.1in.am/3594378.html?fbclid=IwY2xjawLiFhpleHRuA2FlbQIxMQABHtgV1tgYr1YW8s8ucQXKP81i5Oga2ab_AedGb-eHuQYqreVz4d0wmcKmRkUn_aem_n9Ycvz3S1wm3sbxRUI3X8A

Կիսվել սոց․ ցանցերում