Աբու Դաբիում կայացած հանդիպումը համարում ենք կառուցողական․ Հшջիև

Ադրբեջանական կողմը նույնպես Աբու Դաբիում կայացած հանդիպումը համարում է կառուցողական և բարձր գնահատված։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Այս հանդիպման մեկ այլ առանձնահատկությունն այն էր, որ միջնորդ կամ երրորդ կողմ չկար։ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները ընթանում են ավելի քան երկու տարի։ Այս երկկողմ համատեքստում նշանակալի առաջընթաց է գրանցվել խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում», — ասել է նա, գրում են ադրբեջանական զլմ-ները։

Կիսվել սոց․ ցանցերում