Կաղամբով և բազուկով այս աղղցանը շատ առողջարար է և հեշտ է պատրաստվում։
Պատրաստման ժամանակը՝ 20 րոպե
Չափաբաժինների քանակը՝ 6:
Բաղադրիչները․
• Կաղամբ՝ միջին մեծության դեպքում՝ կեսը
• Բազուկ՝ 2 հատ (եթե ճակնդեղը մեծ է, ուրեմն 1 հատ)
• Գազար՝ 1 հատ մեծ կամ 2 փոքր
• Կարմիր սոխ՝ 1 հատ (կանաչ սոխը նույնպես կաշխատի)
• Ջուր՝ 100 մլ
• Աղ՝ ըստ ճաշակի
• Շաքարավազ՝ 1 ճ.գ. լ.
• Քացախ՝ 2 ճ.գ. լ.
• Սխտոր՝ 3 պճեղ։
Պատրաստման եղանակը
Կաղամբը բարակ կտրատել։
Գազարը քերել, սոխը մանր կտրատել ու ավելացնել կաղամբին։
Ստացվածի վրա ավելացնել կտրատած կանաչին։
Սխտորը մանր կտրատել և լցնել մնացած բաղադրիչներին վրա։
Բազուկը քերել և ավելացնել մնացած բաղադրիչներին։
Տաք ջրի մեջ լցնել աղը և շաքարավազը, խառնել և լցնել բաղադրիչներով ամանի մեջ։
Ավելացնել ձեթը և քացախը։
Ամեն ինչ լավ խառնել և դնել սառնարանում՝ առնվազն մեկ ժամ։
Մեր աղցանը պատրաստ է։ Բարի ախորժակ:
