Կյանքի ժամանակակից ռիթմն անխուսափելիորեն կապված է սթրեսի հետ, և մեր մաշկն առաջինն է տուժում դրանից։
Պարզենք, թե ինչպես է մշտական լարվածությունն ազդում արտաքին տեսքի վրա և նման պայմաններում ինչպես պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը։
Ինչպես է սթրեսը ազդում մաշկի վիճակի վրա
Երբ մարմինը բախվում է սթրեսի, արյան մեջ արտազատվում է կորտիզոլ՝ հորմոն, որը առաջացնում է ռեակցիաների շղթա, որոնք բացասաբար են անդրադառնում մաշկի վրա.
• ճարպի սեկրեցիայի ավելացում → ի հայտ են գալիս բորբոքում և պզուկներ,
• բջիջների նորացման գործընթացների դանդաղում → մաշկը դառնում է անփայլ, կորցնում առաձգականությունը,
• պաշտպանիչ գործառույթների նվազում → մաշկը դառնում է ավելի զգայուն և հակված գրգռվածության,
• կոլագենի քայքայում → կնճիռներ են առաջանում, մաշկը կորցնում է առաձգականությունը,
• միկրոշրջանառության վատթարացում → աչքերի տակ առաջանում են այտուցվածություն և մուգ շրջանակներ։
Բացի այդ, սթրեսի ժամանակ, խորանում են հոնքերի միջև եղած կնճիռները, քանի որ սկսում ենք խիստ խոժոռվել։ Դրանց շտկման համար ամենահարմարը բոտուլինային թերապիան է: Ի դեպ, այս ընթացակարգի օգուտները դեպրեսիայի պարագայում գիտականորեն ապացուցված են։ Դեմքի մկանները թուլանում են. արտաքին տեսքը դառնում է ավելի գրավիչ, ինչը դրականորեն է ազդում մեր տրամադրության վրա, իսկ շրջապատողները դադարում են դեմքից ագրեսիա կարդալ, ինչը նվազեցնում է հակամարտությունների քանակը։
Երբ մարդիկ ծանր սթրեսի մեջ են, նրանք հաճախ սկսում են ծխել, ալկոհոլ օգտագործել, հացեղեն ու քաղցրավենիք ուտել։ Այս ամենը ևս հանգեցնում է տխուր հետևանքների։ Մաշկը դառնում է մոխրագույն և անփայլ, լայնանում են արյան անոթները, T-գոտում հայտնվում են աստղիկներ, ի հայտ են գալիս ակնե և պիգմենտացիա։
Սթրեսի ֆոնի վրա զարգանում են դերմատիտը և էկզեման, որոնք պահանջում են բժշկական ախտորոշում և բուժում: Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, քանի որ դա կարող է միայն վատթարացնել խնդիրը։
Ինչպես խնամել մաշկը, երբ սթրեսի մեջ եք
Սթրեսի բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար կարևոր է վերանայել մաշկի խնամքի ռեժիմը և ավելացնել այնպիսի ընթացակարգեր, որոնք կօգնեն ձեր մաշկին ավելի արագ վերականգնվել։
Տնային խնամք
• Խոնավեցում։ Օգտագործեք հիալուրոնաթթվով և կերամիդներով շիճուկներ՝ պաշտպանիչ պատնեշը վերականգնելու համար։ Առավոտյան և երեկոյան անպայման խոնավեցնող կրեմ քսեք։
• Նուրբ մաքրում։ Ընտրեք նուրբ միջոցներ՝ առանց մակերևութային ակտիվ սինթետիկ քիմիական նյութերի։
• Մաշկի շերտազատում։ Շաբաթը մեկ անգամ օգտագործեք ֆերմենտային պիլինգներ՝ թեփոտումից խուսափելու և մաշկը թարմացնելու համար։
• Ակտիվ խնամք։ Ծանր սթրեսի ժամանակ տուժում է հակաօքսիդանտային համակարգը։ Ձեր տնային խնամքի ռեժիմին ավելացրեք C, E վիտամիններով, ռեսվերատրոլով, Q10 կոենզիմով, նիացինամիդով, սկվալանով և լեցիտինով հարուստ կոսմետիկա։
Կոսմետիկ պրոցեդուրաներ
• Բիոռևիտալիզացիան խորը խոնավեցնում է մաշկը։
• Մեզոթերապիան՝ վիտամինների և միկրոէլեմենտների կոկտեյլները, մաշկին հաղորդում են փայլ։
• LED թերապիան նվազեցնում է բորբոքումը և խթանում բջիջների նորացումը։
• Դեմքի մերսումը թեթևացնում է այտուցը և թուլացնում մկանները։
Ինչպես նվազեցնել սթրեսի բացասական ազդեցությունը մաշկի վրա
