Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրել է գոլֆի մական, որը փոխանցել էր ուկրաինացի մի զինվորական։ Այս մասին հայտնում են Զելենսկու գրասենյակից։ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ժամանակ՝ Ուկրաինայի նախագահը վերջինիս նվիրել է գոլֆի մական, որը նրան փոխանցել էր ուկրաինական բանակի զինվորական, կրտսեր սերժանտ Կոնստանտին Կարտավցեւը։
Զինվորականը կորցրել է ոտքը ռուս-ուկրաինական պատերազմի առաջին ամիսներին եւ հիմա զինհաշմանդամ է։ Թրամփը ընդունել է նվերը եւ շնորհակալական տեսանյութ տեսագրել ուղղված ուկրաինացի զինվորականին՝ մականի համար։ Թրամփն էլ իր հերթին Զելենսկուն նվիրել է Սպիտակ տան սիմվոլիկ բանալիները։
