Մեկնարկում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանը

Սեպտեմբերի 15-ին կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանը։ Այս տոնական համերգաշրջանը կներկայանա բացառիկ համերգներով և նախագծերով: Համերգաշրջանը կմեկնարկի «Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնով, որի ընթացքում դասական երաժշտության սիրահարներին կներկայացվի սիմֆոնիկ համերգների շարք։ Երաժշտական այս տոնն անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: «Արմենիա» փառատոնի առաջին համերգի ընթացքում երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու Արամ ԽաչատրյանիփառահեղՋութակիկոնցերտը`ջութակահարԴարիուսՊրոյսիմենակատարմամբ ևդիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ, ինչպես նաև՝ Խաչատրյանի այլ ստեղծագործություններ։Կհնչեն նաևանվանիհայկոմպոզիտորներԷդվարդՄիրզոյանի,ՋոնՏեր-Թադևոսյանիստեղծագործությունները։ Փառատոնային երեկոների ընթացքում կներկայացվեն նաև հայ, ռուս, եվրոպացի կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններ։ Համերգաշրջանի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայանա ունկնդիրների կողմից շատ սիրված իր ավանդական փառատոներով։ Նախատեսված են նոր ձայնագրությունների թողարկումներ և նոր հետաքրքիր համագործակցություններ, համերգային հյուրախաղեր։ Մասնավորապես, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական՝ 20-րդ համերգաշրջանը կնշանավորվի դեպի Գերմանիա աննախադեպ շրջագայությամբ։ Նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 2-ը, Գերմանիայի 15 քաղաքների հայտնի համերգասրահների հրավերով, նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, հանդես կգա անվանի արտիստների հետ՝ ներկայացնելով հայ կատարողական և կոմպոզիտորական արվեստն ու դասական երաժշտության գլուխգործոցները։

Կիսվել սոց․ ցանցերում