Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը սոցցանցերում հրապարակում է արել` անդրադառնալով Իռլանդիայի թիմի հետ խաղում տարած հաղթանակին։
«Ինչպես և խոստացել էի, առաջին հաղթանակը երկար սպասել չտվեց։ Առջևում կլինեն է՛լ ավելի շատ հաղթանակներ։
Շնորհակալ եմ մեր հավաքականի իրական երկրպագուներին։ Մեր ուժը մեր միասնականությունն է։ Առա՜ջ, Հայաստան»,- գրել է Ավագյանը։
