Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Ֆրանսիայում և ԱՄՆ-ում. համերգաշարի մեկնարկը՝ Երևանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը «Երաժշտական հրավառություն» համերգային ծրագրով մեկնում է աշնանային հյուրախաղերի Ֆրանսիա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որի ընթացքում կներկայացնի բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

 

Համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին՝ Երևանյան համերգով, հանդիսատեսը կվայելի Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Շառլ Ազնավուրի, Վաղարշակ Կոտոյանի, Կոնստանտին Պետրոսյանի և Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները։ Հյուրախաղերի ժամանակացույց՝ • Սեպտեմբերի 25` Փարիզ

• Սեպտեմբերի 28` Սիեթլ

• Սեպտեմբերի 29` Լաս Վեգաս

• Հոկտեմբերի 2` Լոս Անջելես

• Հոկտեմբերի 4` Նյու Յորք

• Հոկտեմբերի 5` Բոստոն

Հյուրախաղերի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Խաչատրյանի, Ամիրխանյանի, Մանսուրյանի և Ազնավուրի նոր գործիքավորված գլուխգործոցները՝ մաեստրո Սիփան Օլահի ղեկավարությամբ։

Մենակատարներ՝

• Սիփան Օլահ՝ տենոր, գեղարվեստական և համերգային ղեկավար (Միացյալ Թագավորություն)

• Հայարփի Եղիկյան. սոպրանո (Միացյալ Թագավորություն)

• Աստղիկ Վարդանյան. ջութակ

• Սոնա Բարսեղյան. դաշնամուր

• Ջոել Մարտին. դաշնամուր (ԱՄՆ)

• Հակոբ Մուրադյան. հոբոյ (Հայաստան-Ֆրանսիա)

• Աշոտ Ղարիբյան. թավջութակ

Կիսվել սոց․ ցանցերում