Ադրբեջшնը ռпւս խшղшղшպահների հետ որոնում է Արցшխпւմ սպшնվшծների մարմինները. Հшջիև

Ադրբեջանը ռուս խաղաղապահների հետ որոնում է Արցախում սպանվածների մարմինները. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է բուժօգնություն ցուցաբերել վիրավոր հայ զինվորներին։

Հաջիևը նաև նշել է, որ Ադրբեջանը Լաչինի ճանապարհով (միջանցք-Tert.am) ապահովում է խաղաղ բնակիչների անվտանգ տեղաշարժը իրենց մեքենաներով։

Կիսվել սոց․ ցանցերում