ԱՄՆ սենատոր Քորի Բուքերն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական ագրեսիային՝ դատապարտելով ադրբեջանական գործողությունները: Բուքերը X-ի իր էջում գրառում է կատարել:
«Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի նկատմամբ սարսափելի են: Խստորեն դատապարտում եմ այս բռնությունը և կոչ եմ անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,-նշել է Բուքերը:
