Հզոր ձնաբքի պատճառով մոտ 1,000 մարդ արգելափակվել է Էվերեստ լեռան Տիբեթյան կողմում

Հզոր ձնաբքի պատճառով մոտ 1,000 մարդ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ և ուղեկցող անձիք, արգելափակվել են Էվերեստ լեռան Տիբեթյան կողմում։ Ձյունը սկսվել է ուրբաթ երեկոյան և շարունակվել մինչև շաբաթ, ճանապարհները դարձել են անանցանելի։

Փրկարարական խմբերը և տեղի բնակիչները փորձում են ճանապարհները մաքրել և ապահովել մարդկանց տեղափոխումը։ Տիբեթի իշխանությունները հայտարարել են, որ «Էվերեստի տեսարժան վայրերը» ժամանակավորապես փակ են այցելությունների համար։

Կիսվել սոց․ ցանցերում