Որքան մարդ է մասնակցել ընդդիմության երեկվա հանրահավաքին

Սեպտեմբերի 24-ին, Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 18:00-ից ընդդիմությունը հրավիրել էր հանրահավաք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:38-ի դրությամբ Հանրապետության հրապարակում գտնվել է շուրջ 6300 մարդ:
Կիսվել սոց․ ցանցերում