Եվրամիության «կոշտ» արձագանքը՝ Իլпն Մшսկին

Եվրամիությունը պատասխանել է Իլոն Մասկին, ով դեմ է արտահայտվել իր X հարթակի վրա կիրառված տուգանքին։ Ինչպես հաղորդում է APA-ն, ԵՄ-ն կրկին հայտարարել է, որ հարթակը չի համապատասխանում օրենքին։

«Թույլ տվեք ասել, որ բացարձակապես ծիծաղելի հայտարարությունների տարածումը նույնպես խոսքի ազատության մաս է կազմում», — ասել է ԵՄ խոսնակ Պաուլա Պինյոն։

Հիշեցնենք, որ ԵՄ-ն նախկինում տուգանել էր X ընկերությանը 120 միլիոն եվրոյով, ինչը առաջացրել էր Իլոն Մասկի կտրուկ արձագանքը։

Նշվում է, որ Իլոն Մասկը նույնիսկ կոչ է արել լուծարել Եվրամիությունը։

Կիսվել սոց․ ցանցերում