Ադրբեջшնը Ստեփшնшկերտ է ուղարկել 30 տոննա բենզին և 34 տոննա դիզվառելիք

Ադրբեջանի նախագահի վարչակազմը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ սեպտեմբերի 26-ին Ակնա — Ասկերան — Ստեփանակերտ ճանապարհով ուղարկվել է 30 տոննա բենզին և 34 տոննա դիզվառելիք: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի է ունեցել խոշոր պայթյուն։ Հաղորդվում է հարյուրավոր վիրավորների մասին, կան նաև զոհեր:

Կիսվել սոց․ ցանցերում