Պпւտինը վախենում է ԱՄՆ-ից, որը ղեկավարվում է իմ կողմից․ Թրшմփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը ուրբաթ օր պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ Պուտինը չի վախենում Եվրոպայից, այլ վախենում է ԱՄՆ-ից իր ղեկավարության ներքո, և պնդել, որ Եվրոպան դարձել է «անճանաչելի» ներգաղթային քաղաքականության պատճառով։ «Ակնհայտ է, որ նախագահ Պուտինը չի վախենում Եվրոպայից։ Նա վախենում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որը ղեկավարվում է իմ կողմից։ Եվրոպայից վախ չկա։ Գիտեք, Եվրոպան հետ է մնացել»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ ինքը, այնուամենայնիվ, սիրում է Եվրոպան և որ իր արմատները Եվրոպայից են։ Ապա հայտարարել է, որ Եվրոպան պետք է իր գործունեությունը կարգավորի․ «Հիմա նրանք սկսել են, նրանք ունեն ՆԱՏՕ-ի հիանալի առաջնորդ, և նրանք ՀՆԱ-ի 2 տոկոսը բարձրացրել են հինգ տոկոսի։ Դա մեծ քայլ է, բայց նրանք պետք է շատ զգույշ լինեն իրենց ներգաղթային քաղաքականության մեջ»։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կարողացել է համոզել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ավելացնել պաշտպանական ծախսերը տարեկան ՀՆԱ-ի 2%-ից մինչև 5%-ի։ Նա նաև խոստացել էր, որ ԱՄՆ-ը երբեք ՆԱՏՕ-ին չի թողնի միայնակ դիմակայելու արտաքին սպառնալիքներին։ «Ռուսաստանն ու Չինաստանը չեն վախենա ՆԱՏՕ-ից, եթե ԱՄՆ-ն այնտեղ չլինի: Բայց մենք միշտ գործելու ենք հանուն ՆԱՏՕ-ի, նույնիսկ եթե այն չգործի հանուն մեզ»,- գրել է նա TruthSocial սոցիալական ցանցում։ Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/971826.html?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAc3J0YwZhcHBfaWQKNjYyODU2ODM3OQABHpetP1eQKy-FQJXuefM5QPJGakrUuFt3vmlLJTOvbqPKdfZTRjB5Ab94oyC5_aem_SYrVcCP0rSaIXO2vW-RWiQ

© factor.am

Կիսվել սոց․ ցանցերում