Ականատեսները Իրանում բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցողը նկարագրում են որպես պատերազմական գոտու նման իրավիճակ։
«IranWire» հրատարակչությունը փորձում է հավաստի տեղեկություններ հավագել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։
Ըստ «IranWire»-ի.
«Ես երբեք նման տեսարաններ չեմ տեսել իմ կյանքում։ Հրազենից մարմնական վնասվածք ստացած մարդկանց հոսքը չի դադարում։ Ճնշող մեծամասնությունը գլխի և պարանոցի հատվածներում հրազենից վնասվածքներ ստացած մարդիկ են։ Պատկերացնո՞ւմ եք, թե քանի հիվանդ ունենք դեռ», ասում է Թեհրանի հիվանդամոցի բժիկներից մեկը։
Իրանի Նեյշապուր քաղաքի հիվանդանոցի մի բժշկուհի հայտնել է, որ անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների շենքերի վերին հարկերից։
«Նրանք կրակում են տանիքներից և պատշգամբներից։ Նրանք փողոց դուրս րեն գալիս։ Թաքնվում են տների, շենքերի տանքներում։ Մարդիկ նրանց չեն տեսնում, հետևաբար թաքնվելու, փախչելու հնարավորություն չունեն։ Նրանք կրակում են նույնիսկ սովորական հետիոտների վրա»։
Իրանի մեկ այլ քաղաքից՝ Արաքից մի երիտասարդ այսօր տեղի ունեցածը նկարագրել է հետևյալ կերպ. «Կառավարական ուժերի կողմից տեղեի ունեցող զանգվածային սպանությունները այն ծավալի են, որը գերազանցում է նախորդ բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած բոլոր սպանությունները. մարդիկ աշնանային տերևների պես ընկնում են գետնին»։
Տեղեկատվությունը վերձված է «IranWire»-ից։
https://amcn.am/
