ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը դիմել է իրեն բանակցությունների խնդրանքով։
Սպիտակ տան ղեկավարն այս հայտարարությունն արել է կիրակի Air Force One ինքնաթիռում: Նա հայտնել է, թե հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:
«Նրանք ցանկանում են բանակցել, կարող ենք հանդիպել»,- հավելել է Թրամփը։
Պաշտոնական Թեհրանը դեռևս չի մեկնաբանել ԱՄՆ նախագահի հայտարարությունները։
