Ամերիկյան հետախпւզական անօդաչու թռչող սարք է նկատվել Իրանի սшհմանի մոտ

Ամերիկյան Northrop Grumman MQ-4C Triton հետախուզական անօդաչու թռչող սարքը նկատվել է Իրանի սահմանի մոտ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Flightradar24-ին։

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի անօդաչու թռչող սարքը թռիչք է կատարել ԱՄԷ-ում գտնվող ԱՄՆ ռազմական բազայից և մտել Պարսից ծոցի օդային տարածք։ Այնուհետև անօդաչու թռչող սարքը թռել է դեպի Օմանի ծոց, նախքան շրջվելը։

Մոտավորապես նույն ժամանակ Քաթարի բազայից թռիչք է կատարել Lockheed C-130J Hercules տրանսպորտային ինքնաթիռը։

Կիսվել սոց․ ցանցերում