Իրանում պատրաստվում են մահապատժի ենթարկել բողոքի ցույցերի առաջին մասնակցին։ Այս մասին հայտնում են իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ Նորվեգիայում տեղակայված Iran Human Rights-ը։
Խոսքը 26-ամյա Էրֆան Սոլտանիի մասին է, որին մեղադրում են «Աստծո դեմ պատերազմ մղելու» հոդվածով, որը Իրանի օրենսդրությամբ նախատեսում է խիստ պատիժներ։
Նրան կարող են մահապատժի ենթարկել այսօր՝ ձերբակալությունից վեց օր անց։
Հավելենք՝ Իրանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել էրֆան Սոլթանիի մասին լուրերը:
