Բոսֆորի նեղուցում հայտնաբերված դ ին ռուս լողորդ Նիկոլայ Սվեչնիկովինն է

Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ ռուս լողորդ Նիկոլայ Սվեչնիկովի մարմինը երեկ հայտնաբերվել է Բոսֆորի նեղուցում, հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը։

«Ստամբուլի դատաբժշկական ինստիտուտի դիահերձարանում անցկացված դատաբժշկական փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ մարմինը պատկանում է ռուս լողորդին», — հաղորդել է հեռուստաալիքը։

Նախկինում հաղորդվել էր, որ տղամարդու մարմնի վրա եղած դաջվածքները համապատասխանում են Սվեչնիկովի դաջվածքներին։ «Դաջվածքների հիման վրա մենք 80%-ով վստահ ենք, որ դա նա է», — ասել է լողորդի մայրը՝ Գալինա Սվեչնիկովան։

Դիակը հայտնաբերվել է հունվարի 20-ին Թուրքիայի ծովային ոստիկանության կողմից։

Նիկոլայ Սվեչնիկովը անհետ կորել է 2025 թվականի օգոստոսի 24-ին՝ Բոսֆորի միջազգային լողի ժամանակ։ Նա չի ներկայացել վերջնագծին։ Նրա որոնումները, որոնց մասնակցել են ջրասուզորդներ, անհաջող են եղել։

Կիսվել սոց․ ցանցերում