Ովքեր են միացել Թրшմփի «Խաղաղության խորհրդին»

Մի շարք երկրներ համաձայնել են միանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդին», մինչդեռ եվրոպական մի շարք պետություններ հրաժարվել են մասնակցել: Շատերը դեռևս չեն պատասխանել Վաշինգտոնի հրավերներին:

Խորհուրդը, որը նախագահում է Թրամփը, ի սկզբանե ակնկալվում էր, որ կլինի համաշխարհային առաջնորդների փոքր խումբ՝ Գազայում հրադադարի ծրագիրը վերահսկելու համար:

Այդ ժամանակից ի վեր դրա գործունեության շրջանակն ընդլայնվել է. Թրամփի վարչակազմը հրավիրել է տասնյակ երկրների և ակնկալում է, որ այս մարմինը կարող է ստանձնել ավելի լայն դեր՝ որպես միջազգային հակամարտությունների միջնորդ:

«AlJazeera»-ն ներկայացրել է այն երկրները, որոնք մինչ այժմ համաձայնել են միանալ «խորհրդին».

  1. Հայաստան
  2. Արգենտինա
  3. Ադրբեջան
  4. Բահրեյն
  5. Բելառուս
  6. Եգիպտոս
  7. Հունգարիա
  8. Ինդոնեզիա
  9. Հորդանան
  10. Ղազախստան
  11. Կոսովո
  12. Մարոկկո
  13. Պակիստան
  14. Կատար
  15. Սաուդյան Արաբիա
  16. Թուրքիա
  17. Արաբական Միացյալ Էմիրություններ
  18. Ուզբեկստան
  19. Վիետնամ
Կիսվել սոց․ ցանցերում