Իրանը պատրաստ է երկխոսության, բայց եթե ճնշում գործադրվի՝ կպաշտպանվի և կարձագանքի աննախադեպ ձևով

ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացմանը։

Ըստ APA-ի՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին, առաքելությունը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է բանակցությունների, սակայն եթե հարկադանք լինի, կպաշտպանվի և կպատասխանի աննախադեպ ձևով։

«Վերջին անգամ, երբ Միացյալ Նահանգները սխալմամբ միջամտեց Աֆղանստանի և Իրաքի պատերազմներին, դա հանգեցրեց 7 տրիլիոն դոլարի վատնման և ավելի քան 7000 ամերիկացիների մահվան։ Իրանը պատրաստ է երկխոսության՝ հիմնված փոխադարձ շահերի և հարգանքի վրա, բայց եթե ճնշում գործադրվի, այն կպաշտպանվի և կարձագանքի աննախադեպ ձևով», — ասվում է հայտարարության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում