Թուրքական տեղեկատվական աղբյուրներն հայտնում են, որ երկրում լիկվիդացվել է իրանական հետախուզական ցանց
Ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT) և ոստիկանությունը Ստամբուլում, Անկարայում և ևս երեք նահանգներում իրականացված գործողությունների ժամանակ ձերբակալել են 6 հոգու:
Ձերբակալվածների թվում են պաշտպանական և տեքստիլ ոլորտների ընկերությունների սեփականատերեր, այդ թվում՝ Իրանի քաղաքացի Աշկան Ջալալին:
👁🗨Ինչո՞ւմ է մեղադրվում խումբը.
Հետախուզական տվյալների հավաքագրում. «Ինջիրլիք» ավիաբազայի (օգտագործվում է Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից) հսկողություն և տեսանկարահանում:
✈️ԱԹՍ-ների մաքսանենգություն. կեղծ ընկերությունների միջոցով թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքերի անօրինական տեղափոխման փորձեր դեպի Կիպրոս:
Մահափորձերի նախապատրաստում. իրանցի այլախոհների հետապնդում՝ «գնդակահարության ցուցակներ» կազմելու համար:
