Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի հետևանքով ոչնչացվել է հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը։
Բազմաթիվ հնագույն եկեղեցիներ ներկայումս գտնվում են պղծման կամ ոչնչացման վտանգի տակ:
Այս մասին հայարարություն է տարածել Christian solidarity International (CSI)-ը՝ նշելով, որ հայտնում է համերաշխություն հայ ժողովրդի՝ աշխարհում առաջին քրիստոնյա ժողովրդինև օգնություն է ուղարկել Հայաստանի հարավ, ուր տեղափոխվում են ԼՂ-ից բռնի տեղահանվածները։
«Նրանց վերաբնակեցման ճանապարհը լինելու է երկար և բարդ։ Բանակցություններ են ընթանում բարոնուհի Քերոլայն Քոքսի վերականգնողական կենտրոնները Հայաստանի տարածքում վերականգնելու համար։ Նմանատիպ մի կենտրոն Լեռնային Ղարաբաղում ավելի քան քսան տարի ժամանակակից օգնություն է տրամադրել սահմանափակ հնարավորություններ ունեցողներին և բոլոր պատերազմներում վիրավորվածներին»,-ասվումէ հայտարարության մեջ։
Նաև նշվում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են Հայաստանի գոյությանը սպառնացող քայլերը։
