Էպշ տեյնի գործով հրապարակվել է 300 ակшնավոր անձանց անուններ․ նրանց թվում է՝ Քի մ Քшրդաշյանը

ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հրապարակել է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործի նյութերում հիշատակված ավելի քան 300 ականավոր անձանց ցուցակը։ Այս մասին տեղեկացնում է Fox News-ը՝ հղում կատարելով Բոնդիի՝ Կոնգրեսի անդամներին ուղղված նամակին։

Նամակում նշված են բոլոր նախկին և գործող պաշտոնյաները, ինչպես նաև քաղաքականապես ազդեցիկ անձինք, որոնք առնվազն մեկ անգամ հիշատակվել են Արդարադատության նախարարության Էպշտեյնի գործի նյութերում։

Ցուցակում ընդգրկված են բրիտանացի արքայազն Հարրին, հեռուստահաղորդավարուհի և գործարար Քիմ Քարդաշյանը, երաժիշտներ Կուրտ Քոբեյնը, Բրյուս Սփրինգսթինը և այլ հայտնի անձինք։

Կիսվել սոց․ ցանցերում