Երևանի քաղաքապետարանը շարունակում է ավտոբուսներ տրամադրել ԼՂ-ից տեղшհшնվшծ անձանց մարզեր տեղափոխման համար

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից մարզեր տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները:

Թվով 25 ավտոբուսներ երեկ ուշ երեկոյան ուղևորվել են և այժմ գտնվում են Խնձորեսկում:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապտարանի տեղեկատվության վարչությունից՝ նշելով, որ մեր հայրենակիցներին տեղափոխելու դժվարություններով պայմանավորված՝ ավտոբուսները մեկնելու են ԼՂ՝ վերջիններիս մուտքը ՀՀ կազմակերպելու համար:

Ավտոբուսների առաջին խմբաքանակը Կոռնիձոր էր մեկնել սեպտեմբերի 25-ին և արդեն հասցրել է մարդկանց որոշ խմբեր տեղափոխել Կոտայքի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզեր:

Կիսվել սոց․ ցանցերում