Հшկшրիпւմ Ադրբեջшնը զեն քի ցուցադրական ճնշմամբ բռ նի տեղшհшնվողներից ապացույցներ է կորզում, որ հետո պաշտպանվի. փորձագետ

Ադրբեջանը Հակարի կամուրջի վրա արդեն չորրորդ օրն է, ինչ իրականացնում է մարդու իրավունքների կոպիտ խախտում։

Բռնի էթնիկ զտման ենթրակվող մարդկանց, ովքեր առանց այդ էլ ունեն բարոյահոգեբանական շատ լուրջ տրավմա, զենքի ակնհայտ ցուցադրական սպառնալիքի տակ, կազմակերպում են հարցազրույցներ բռնի տեղահանվածների հետ։ Իրենց հարցերով նաև ակնհայտորեն ուղղորդում , թե ինչ պետք է պատասխանեն, ինչպես պետք է պատասխանեն։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ շարունակելով.

«Օրինակ, երբ հարցնում են, թե որտեղից եք գալիս, մարդիկ պատասխանում են Ստեփանակերտից, իսկ լրագրողն իսկույն ուղղում է, իրենց հորինված տարբերակով անվանումը տալով․․․

Մարդկանցից այս կերպ, զենքի ցուցադրական ճնշման տակ, կորզում են ապացույցներ, որ հետագայում միջազգային դատարաններում պաշտպանվեն»։

Կիսվել սոց․ ցանցերում