Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն ավարտել է պետական դավաճանության մեջ մեղադրվող Սարդար Բաբաեւի քրեական գործի դատավարությունը։ Նա դատապարտվել է 17 տարվա ազատազրկման, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հայտնի է, որ Բաբաևը Maide.az կայքի ղեկավարն էր։ Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ կայքը պրոիրանական կողմնորոշում ուներ։
2021 թվականի հոկտեմբերին նա ձերբակալվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից։
