«Բոլորս հազիվ էինք զսպում մեր էմոցիաները». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կիսվել է Դուբլինում բողոքի ակցիա արած հայ երիտասարդների հետ հանդիպման տպավորություններով։

«Անկեղծ, շատ հուզիչ էր, բոլորս հազիվ էինք զսպում մեր էմոցիաները:

Մեր հայրենակիցներն ասացին, որ ամեն բան հասկանում են և պետք է լինենք միասնական:

-Շնորհակալ եմ, որ այստեղ եք, շնորհակալ եմ, որ հասկանում եք ամեն բան,- պատասխանեցի ես»,- Facebook-ում գրել է Սիմոնյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Դուբլինում ԵԽ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի ընթացող նիստի ժամանակ սեպտեմբերի 29-ին մի խումբ հայ  և  իռլանդացի երիտասարդներ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ ուղղված բողոքի ակցիա են իրականացրել: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իջել եւ զրուցել է երիտասարդների հետ. նրանք ընդգծել են, որ Հայաստանի կառավարության, Լեռնային Ղարաբաղի բնակչության կողքին են:

Հայ երիտասարդները Դուբլինում բողոքի ակցիա են արել. Ալեն Սիմոնյանը մոտեցել ու զրուցել է նրանց հետ

Կիսվել սոց․ ցանցերում