ԼՂ խոշորագույն ջրամբարը՝ Սшրսшնգը, փոխանցվել է Ադրբեջшնի պետական ​​գործակալության հաշվեկշռին

Ադրբեջանի ջրային ռեսուրսների պետական գործակալության աշխատակիցներն արդեն հսկում են Սարսանգի ջրամբարը։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Լեռնային Ղարաբաղի խոշորագույն ջրամբարը՝ Սարսանգը կառուցվել և շահագործման է հանձնվել 1970 թվականին Մարտակերտի շրջանում՝ Մարտակերտ քաղաքից շուրջ 15 կմ հարավ-արևմուտք, Թարթառ գետի միջին հոսանքում և շահագործման հանձնվել 1976 թվականին։

Ջրամբարի վրա կառուցվել է Սարսանգի ՋրԷԿ-ը, որն ուներ 110 մեգավատտ հզորություն:

Ջրամբարի ընդհանուր հզորությունը 565 մլն խմ է, օգտակար ծավալը՝ 500 մլն խմ։ Ջրամբարի ջրային մակերեսի մակերեսը կազմում է 1346 հա, առափնյա գծի երկարությունը՝ 50,25 կմ։

ԼՂ Հանրապետության էլեկտրաէներգիայի պահանջարկի 60 %-ը ապահովում էր Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ջրէկ-ը, այն ԼՂ-ում առաջինն էր հզորությամբ։

Ջրերն օգտագործվում էին ոռոգման և էներգետիկ նպատակներով։ Ձմռանը այն չի սառցակալում, կա ձկնային մեծ պաշար, շրջակայքը անտառածածկ է։

Ամբարտակը ծառայել է ոչ միայն էլեկտրաէներգիա ստանալու, այլ նաև դաշտերը ոռոգելու համար։

Ադրբեջանական կողմը հայտնել է,որ Սարսանգի ջրամբարից ոռոգման ջրով կապահովվեն ադրբեջանական 6 շրջանների 95 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը։

Կիսվել սոց․ ցանցերում