90 տարեկանում մшհшցել է ամենատարեց սենատորը՝ Դիանա Ֆայնշտեյնը

90 տարեկանում մահացել է ամենատարեց սենատորը՝ Դիանա Ֆայնշտեյնը, որն այդ  պաշտոնում ծառայել  է ավելի քան երեք տասնամյակ և դարձել է ԱՄՆ քաղաքականության մեջ  կանանց առաջամարտիկը։

Ֆայնշտեյնը ԱՄՆ Սենատի ամենատարեց անդամն էր։ Ամիսներ շարունակ Կալիֆորնիայի դեմոկրատը  տառապել է  հիշողության և մտավոր կարողությունների հետ կապված խնդիրներից:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նրան անվանել է «քաղաքացիական ազատությունների և ազգային անվտանգության քաղաքականության  կրքոտ ջատագով»։

Կիսվել սոց․ ցանցերում