ՀՀ և Ադրբեջшնի ներկայացուցիչները հաջորդ բանակցությունները կանցկացնեն Ստեփшնшկերտում․ հայտնի է օրը

Եվլախում հայկական կողմի հետ բանակցող ադրբեջանական խումբը հոկտեմբերի 2-ին նախատեսում է այցելել Ստեփանակերտ՝ հայկական կողմի հետ հաջորդ հանդիպումը և բանակցությունները վարելու համար, գրում է Interfax-ը․

«Տնտեսական, կոմունալ և այլ հարցերի լուծման նպատակով հոկտեմբերի 2-ին նախատեսվում է աշխատանքային խմբի անդամների այցը Լեռնային Ղարաբաղ»,- ասվում է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ։

Ստեփանակերտում բանակցություններ վարելու մասին տեղեկությունը հաստատել է հայկական կողմի հետ բանակցությունների պատասխանատու Ռամին Մամեդովը։

Կիսվել սոց․ ցանցերում