Թեհրան կատարած այցիս ընթացքում հանդիպել եմ Իրանի Իսլամական Հանրապետություն Ազգային անվտանգության Գերագույն խոհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի հետ

Հանգամանալից ներկայացրել եմ վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված հարձակման մանրամասները՝ որի հետևանքով տեղի է ունենում ԼՂ բնակչության զանգվածային բռնի տեղահանում:
Քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությունը և ստեղծված իրավիճակի հետևանքները: Կարևորել ենք ՀՀ տարածքային ամբողջականույթյունը:
Երկուստեք ընդգծվել ենք երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը:
Կիսվել սոց․ ցանցերում