Ադրբեջшնի «սև ցուցակում» 300 անուն կա. Ադրբեջшնի գլխավոր դատախազ

Պաշտոնական Բաքուն Արցախի պաշտպանության բանակի ինքնապաշտպանական գործողությունները անվանում է «ահաբեկչական», իսկ ԱՀ իշխանություններին՝ «անջատողականներ»։

 

«Ղարաբաղում հանցագործություն կատարած ավելի քան 300 հայ անջատողականների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը։

 

Նա հավելել է, որ հարուցվել է շուրջ 300 քրեական գործ։

 

Ալիևը պնդել է, թե «հանցագործություններ են արձանագրել» ղարաբաղյան հակամարտության սկզբից ի վեր, ունեն շատ հիմնավոր ապացույցներ, սակայն չի ուզում շատ խոսել այդ մասին, քանի որ չի ուզում խախտել անմեղության կանխավարկածը։

Կիսվել սոց․ ցանցերում