Մոսկվան աշխատում է ադրբեջանցի գործընկերների և հարևանների հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար։
Այս մասին «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի 20-րդ տարեկան հանդիպման ժամանակ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք աշխատում ենք մեր ադրբեջանցի գործընկերների և հարևանների հետ Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու, այնտեղ վստահության ամրապնդման, բնականոն կյանքի վերսկսման, հայերի և ադրբեջանցիների համատեղ կյանքի վերականգնման համար պայմաններ ստեղծելու համար։
Հուսով եմ, որ Երևանը նույնպես պետք է շահագրգռված լինի և դրա համար ջանքեր կգործադրի»,- ասել է նախարարը։
