Խшնքենդիпւմ եմ, ծառայում եմ Ադրբեջшնին՝ ընդդեմ Նիկոլի․ Նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած шրցшխցին Ադրբեջшնի կողմից նշանակվել է Ստեփшնшկերտի պարետ

Սարգիս Գալստյանը, որ Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ, Արցախի Ազգային ժողովի Արդարություն խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հարազատ հորեղբայրն է և Բակո Սահակյանի հետ ունի քավոր-սանիկական կապեր․ ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը։
«Սարգիս Գալստյանը եղել է Արցախի Կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ավելի վաղ՝ Շուշիի շրջանի վարչակազմում պաշտոնյա:

 

Ես այս տեղեկատվությունը հիմա տալիս եմ բաց, քանի որ արդեն Ադրբեջանը հաստատեց:

 

Սարգիս Գալստյանի հետ այսօր կապվել են Երևանից՝ իր բարեկամները, որոնք այստեղ են տեղափոխվել: Նա բառացիորեն ասել է, որ Խանքենդիում է և ծառայում է Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի:

 

Գալստյանը իր ֆեյսբուքյան էջի նախկին գրառումներում Նիկոլին անվանում էֆենդի»:

Մինչ այդ Թաթուլ Հակոբյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանը ԼՂ-ում առաջին հային նշանակել է Ստեփանակերտի պարետ՝ մունիցիպալ իշխանության ժամանակավոր պաշտոնակատար:

Կիսվել սոց․ ցանցերում