Ամերիկացի բոդիբիլդեր, դերասան և քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը խորհուրդ է տվել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, թե ինչպես նիհարել։ Այս մասին նա խոսել է Jimmy Kimmel Live շոուի ժամանակ։
«Եթե նա ինձ հարցներ, թե ինչ պետք է անեմ ֆիթնեսի համար, ես պարզապես կասեի՝ վազիր: Դու հիանալի մարզավիճակում կլինես», – ասել է նա:
Շվարցենեգերը կիսվել է Թրամփի քաշի հետ կապված մտահոգություններով: Նախկին նախագահի սոցիալական կայքի պրոֆիլում նշվում է, որ նա մինչև այս տարվա ապրիլը կշռում էր 98 կգ, այնինչ հիմա նրա քաշը հասել է 109 կգ-ի։
